Հրաձգություն Իժևսկի դպրոցում. նախնական տվյալներով՝ կա 6 զոհ, 20 վիրավոր
SocietyՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի (ՌԴ, Ուդմուրտիա) թիվ 88 դպրոցում, ՌԴ ՆԳՆ-ն հայտնում է 6 զոհի ու 20 վիրավորի մասին։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակել է երկու «Մակարով» ատրճանակից։
Ականատեսները հայտնում են, որ երեխաները, փորձելով փրկվել, դուրս են նետվել պատուհաններից։ Մյուսները թաքնվել են դասարաններում։
Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովը հայտնել է լրագրողներին, որ առայժմ անհայտ անձը մտել է թիվ 88 դպրոց, սպանել է պահակին:
«Երեխաների շրջանում զոհեր կան։ Այժմ տարհանումն ավարտվել է։ Իմ տեղեկություններով՝ հարձակվողը ինքնասպան է եղել։ Ամբողջ պարագիծը շրջափակված է, այժմ օբյեկտում աշխատում են Ռոսգվարդիան, ԱԴԾ-ն, քննչական մարմինները», - ասել է նա։