ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Աշխարհի առաջին միլիարդատերը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սուրճի համաշխարհային օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։
1929– վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:
1951– վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը:
1979 –վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։
2001 –վախճանվել է իրավաբան Վարդան Մուսախանյանը։
2006- պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ: - պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, ըստ որի, աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլար։
2009- հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։
2015 –վախճանվել է ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ, որի կապակցությամբ հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա:
2021- կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 106 –վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։
1515 -Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
1547 –ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։
1567 -տեղի է ունեցել Միշելադան, որը հանդիսացել է Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։
1571– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։
1621 -կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի, Լեհաստանը պարտավորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ թույլ չտալ զապորոժյան կազակներին ասպատակություններ իրականացնել Ղրիմում։
1650- Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։ -Հոլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ-Այլենդ կղզու նկատմամբ (Հյուսիսային Ամերիկա)։
1717 -տեղի է ունեցել Գվատեմալ յան երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է Գվատեմալայի մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։
1739 -ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի, Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։
1758 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։
1793 -անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։
1842 -Ուիլյամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։
1864-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ՉաֆֆինսՖարմի ճակատամարտը։ -ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի, որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։
1885- Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։
1887 -հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը։
1897 -Բուենոս-Այրեսի «Օլիմպո» թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմիերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո պարը։
1901– ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։
1902 –վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։
1911 - Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան Կայսրությանը։
1916 - «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։
1918 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլ յացիայի է ենթարկվել։
1936– ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին:
1938-կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի, Չեխոսլովակիան պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60 000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։
1943 -Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։
1954– Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:
1957– Չել յաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում