Բայդենը սպառնացել է Պուտինին
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը, հայտնում է AP-ն։
Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կաջակցի բռնակցված տարածքները ուժով հետ վերցնելու Ուկրաինայի ցանկացած փորձին՝ հիմք ստեղծելով հետագա ռազմական գործողությունների համար:
«Ամերիկան ու նրա դաշնակիցները չեն վախենա Պուտինից եւ նրա անխոհեմ խոսքերից ու սպառնալիքներից»,- լրագրողներին ասել է Բայդենը։ Նա հավելել է, որ Պուտինը «չի կարող գրավել իր հարեւանի տարածքն ու անպատիժ մնալ»։
«Ամերիկան լիովին պատրաստ է, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը: Յուրաքանչյուր առանձին թիզը»,- ասել է Բայդենը,- Եվ հետեւաբար, պարոն Պուտին, ինձ սխալ մի հասկացեք։ Յուրաքանչյուր թիզը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։