ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Գործածության մեջ է մտել Գրիգորյան օրացույցը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1857– ծնվել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:
1921– ծնվել է գիտնական, ինժեներկոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:
1925 – իր ծննդյան օրը 68 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:
1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:
2005-Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, որոնք բողոքում էին Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանութների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:
2007-Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդ թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ:
2018-Շիրակի մարզի Անի համայնքում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:
2019- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։
ԱՇԽԱՐՀ
610 - Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:
1289 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:
1472– ծնվել է վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:
1535- լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:
1582– Հռոմի պապ Գրիգորիս 13-րդը գործածության մեջ է մտցրել Գրիգորյան օրացույցը:
1669 – վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնին:
1675- հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը:
1880 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:
1830- Բելգիան հայտարարել է Հոլանդիայից անկախանալու մասին:
1847– ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը՝ Լուի Բուսենարը:
1890– ավարտվել է Ֆրանս-դագոմեական առաջին պատերազմը:
1895-ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:
1911- Լոնդոնում գործարկվել է առաջին շարժասանդուղքը:
1931– սկսել է նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:
1934 - Էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:
1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են Սողոմոնյան կղզիները:
1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ 1-ը:
1959 - տիեզերք է ուղարկվել «Լուսին-3» տիեզերական սարքը, որը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը:
1965- պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա, որտեղ հրեաները չեն մեղադրվել Քրիստոսի մահվան մեջ:
1965– ծնվել է ռուս ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։
1971 - si հաշվարկային համակարգում Մոլի մեծությունը ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:
1982 – վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:
1992 - Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվել է 47 մարդ:
1994 - Շվեյցարիայում «Արևի վանքի օրդեն» սեկտայի 48 անդամներ իրականացրել են ինքնահրկիզում:
2004 –վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում