Սպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձը
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձին:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին բռնություններից 17 հայ ռազմագերիների վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տևական խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին»,- գրել է Սալիվանը:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:
Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը և հրապարակել նրանց տվյալները.
1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի: