Ամերիկացի զբոսաշրջիկը Վատիկանում ջարդուփշուր է արել երկու հին հռոմեական քանդակներ
CultureՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ամերիկացի զբոսաշրջիկը Վատիկանում ջարդուփշուր է արել երկու հին հռոմեական քանդակներ. Միջադեպը տեղի է ունեցել Վատիկանի թանգարանների մաս կազմող Chiaramonti թանգարանում։
Թանգարանն ունի մոտ 1000 հնագույն քանդակ եւ «հռոմեական դիմանկարների լավագույն հավաքածուներից մեկն» աշխարհում:
Դրանցից երկուսին այժմ անորոշ ապագա է սպասվում այն բանից հետո, երբ զայրացած զբոսաշրջիկը հարվածել է նրանց՝ փախչելով դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է Il Messaggero թերթը, տղամարդը հանդիպում է պահանջել Հռոմի պապի հետ։ Երբ նրան ասել են, որ չի կարող, նա հատակին է նետել մի հռոմեական կիսանդրի։ Փախչելով՝ հարվածել է մյուսին։
Արվեստի երկու գործերը տարվել է ներքին արհեստանոց՝ գնահատման:
Վատիկանի թանգարանների մամուլի ծառայության տնօրեն Մատեո Ալեսանդրինին CNN-ին ասել է, որ 50-ն անց մի ամերիկացի է եղել Chiaramonte պատկերասրահի միջանցքում, որտեղ կան մոտ 100 կիսանդրիներ եւ արձաններ։ «Երկու կիսանդրիները վնասված են, բայց ոչ շատ ուժեղ։ Մեկը կորցրել է քթի եւ ականջի մի մասը, մյուսի գլուխն է պոկվել պատվանդանից։ Նա ասել է, որ վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են, եւ որ «շուտով դրանք կվերականգնվեն եւ կվերադառնան թանգարան»։