Կիպրոսի էներգետիկայի նախարարությունը ստացել է ավելի քան 7000 դիմում տներում ֆոտովոլտային համակարգերի տեղադրման համար
Economicsdom.com.cy-ն գրում է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի անընդհատ բարձրացումը Կիպրոս կղզու բնակիչներին ստիպում է անցնել խնայողության։
Ոմանք սահմանափակել են ջեռուցիչների, օդորակիչների և կենցաղային տեխնիկայի օգտագործումը։ Մյուսները գնացել են այլ ճանապարհով, նրանք իրենց տներում տեղադրել են ֆոտոգալվանային համակարգեր կամ ավելի պարզ ասած արևային մարտկոցներ:
Կիպրոսի էներգետիկայի նախարարության վերջին տվյալների համաձայն 2022 թվականի 7 ամիսների ընթացքում (փետրվար-օգոստոս) գործակալությունը երկրի բնակիչներից ստացել է 7404 դիմում իրենց տներում ֆոտոգալվանային համակարգեր տեղադրելու համար։ Նախարարության ղեկավարի խոսքով ամեն ամիս ավելանում է քաղաքացիների դիմումների թիվը։
Հարկ է նշել, որ Կիպրոսն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ իդեալական վայր է արևային էներգիան օգտագործելու համար։ Պետությունն իր մի քանի նախաձեռնությունների միջոցով խրախուսում է ընտանիքներին մասնակցել արևային էներգիայի արտադրությանը։ Դրանք ներառում են ֆոտովոլտային համակարգերի տեղադրման սուբսիդիաներ և ցանցային հաշվառման համակարգին մասնակցելու հնարավորություն:
Ցանցային հաշվառման համակարգը թույլ է տալիս կիսել չօգտագործված էներգիան, այն չի կորչում, այլ ուղարկվում է Կիպրոսի էլեկտրաէներգիայի ընկերության (EAC) ցանց, որտեղ էլ այն կարող է օգտագործվել այլ սպառողների կողմից: Դրա շնորհիվ արևային մարտկոցների սեփականատերերը ստանում են փոխհատուցում էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը կարելի է օգտագործվել սեփական հաշիվները մարելու համար։
Պարզ ասած, եթե ձեր արևային մարտկոցը որոշակի ամսում ավելի շատ էներգիա է արտադրել, քան ձեր ընտանիքը դրա կարիքն ունի, ապա EAC-ը գնում է այդ ավելցուկը ձեզանից: Արտադրված ավելցուկային էներգիան օգտագործելու այլընտրանքային միջոց է այն կուտակման մարտկոցներում պահելը, որոնք, սակայն, ունեն իրենց սահմանափակումները գնի, դիմացկունության և հզորության առումով։
Եթե ընտրում են ցանցի հաշվառման սխեման, ապա ՖՎ համակարգը միացվում է EAC ցանցին հաճախորդների սպասարկման վահանակի և հատուկ հաշվիչի միջոցով: Արևային մարտկոցները էներգիա են արտադրում հիմնականում արևոտ ցերեկային ժամերին: Օրվա ընթացքում, երբ դուք տնից բացակայում եք, և էլեկտրաէներգիայի օգտագործումը նվազագույն է, արևային մարտկոցներից ստացված էներգիայի մեծ մասը տրվում է EAC ցանց: Եթե ցերեկը մարդիկ տանն են, ապա ֆոտովոլտային համակարգը էներգիայով ապահովում է էլեկտրական սարքերը։ Եթե նոր համակարգի արտադրած էներգիան բավարար չէ կարիքները բավարարելու համար, մնացածը ստացվում է ցանցից: Գիշերը ևս, երբ արև չկա, էլեկտրականությունը ստացվում է միայն ցանցից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք