Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե ՀՀ ԶՈւ-ն կրակել է սահմանի արևելյան ուղղությամբ
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել»: