Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը` դիտարկելով այն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք. Թագուհի Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը` դիտարկելով այն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք: Նաեւ ատելություն է գեներացնում մեր երկրորդ հանրապետության նկատմամբ՝ այդ հիմքով։ Բայց բոլորը պետք է հասկանան՝ Ադրբեջանի կազմում Արցախի պատկերացումը նշանակում է, որ մենք մեր հայրենակիցներին տանում ենք նոր ցեղասպանության։ Որևէ արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապրել ապահով, իր իրավունքների պաշտպանությամբ, և ուղղակի չի կարող ապրել։
Հայաստանը պարտավոր է տեր կանգնել Արցախին․մեր ռազմական դոկտրինում էլ է գրված այդ մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի կարող դա ապահովել, թող հեռանա․նա անկարող է զենք բերելու հարցում, մեր սահմաններն ամրացնելու հարցում, դիվանագիտության ասպարեզում եւ այսպես շարունակ։ Փաշինյանի կառավարման անկարողության ձեռքը հո ազգովի գերի չե՞նք ընկել։