Սևյանը և Արոնյանը կրկին կիսել են միավորը
SportՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոճ-ոքի ավարտեց պարտիան Ուեսլի Սոյի հետ: Իր պարտիայում միավորը կիսեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Ռոյ Ռոբսոնն էր:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 12-րդը:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: