Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցում են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նշենք, որ սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախօրեին է Երևան ժամանել պաշտոնական այցով, հանդիպում է ունեցել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կայացել է երկու նախարարների համատեղ ասուլիսը:
Իրանի կառավարությունը անցած տարվերջին էր որոշել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Մորթեզա Աբեդին Վարամինը: Սեպտեմբերի վերջին Վարամինն անցավ իր պարտականությունների կատարմանը։