Ադրբեջանի հարձակման հետևանքով մենք ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսթյունների այդ հայտնի դերակարատների կողմից. մենք ունենք հարձակման հետեւանքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում եւ ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն եւ դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»,-ասաց նա: