Բայդենը Պուտինի միջուկային հռետորաբանությունն «վտանգավոր» է կոչել
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թերահավատորեն է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե ինքը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բայդենը Ռուսաստանի նախագահի հռետորաբանությունը վտանգավոր է համարում:
«Եթե Պուտինը նման մտադրություններ չունի, ինչո՞ւ է նա շարունակում այդ մասին խոսել։ Ինչո՞ւ է նա խոսում տակտիկական միջուկային զենք օգտագործելու ունակության մասին», - NewsNation-ին տված հարցազրույցում ասել է Բայդենը:
«Նրա մոտեցումն այս հարցում շատ վտանգավոր է։ Նա պարզապես կարող է վերջ տալ Ուկրաինայից հեռանալու այս ճանապարհին։ Նա պարզապես պետք է հեռանա այնտեղից», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 27-ին, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, ասել է, որ Ռուսաստանը «ի սկզբանե ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին», այլ միայն պատասխանել է արեւմտյան առաջնորդների միջուկային շանտաժին։