2023 թվականին Ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 76 մլրդ դրամ
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 76,2 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Ֆիդանյանը, մասնավորապես, նշեց, որ 2022 թվականին իրավապահների կարիքների համար հատկացվել է 66,6 մլրդ դրամ։ «Այսինքն՝ տարբերությունը կկազմի մոտ 9,6 մլրդ դրամ կամ 14,4 տոկոս»,- ասաց փոխոստիկանապետը։
Նա նշեց նաեւ, որ ոստիկանությանը վերաբերող ոլորտներում ծրագրերի համար հատկացումները կազմում են 74 մլրդ դրամ։ Սա ընթացիկ տարվա 65 մլրդ դրամի համեմատ 9 մլրդ դրամով ավելի է (15,2 տոկոս)։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կազմակերպական-իրավական գործունեությանը, ծառայությունների մատուցմանը, հանրային անվտանգության ապահովմանը եւ տարբեր տեսակի իրավախախտումների դեմ պայքարին։