Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆ
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանը բաց է առանց նախապայմանների Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, բայց մնացածը կախված չէ Մոսկվայից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես կարող եմ միայն հաստատել դիրքորոշումը՝ մենք բաց ենք երկխոսության համար՝ առանց նախապայմանների։ Մենք դրան պատրաստ էինք նախկինում, Կիևն իր արևմտյան կուրատորների հրամանով ընդհատեց երկխոսությունը, որն, ընդհանուր առմամբ, առաջ էր ընթանում, որոշակի փաստաթուղթ էր մշակվում, հիմա ամեն ինչ անցյալում է։ Թե ինչ կլինի հետո, կախված չէ մեզանից»,- ասել է Ռյաբկովը:
Նրա կարծիքով` երկխոսության շանսերը կմեծանան, եթե Կիևը հրահանգ ստանա «համապատասխան մայրաքաղաքներից»։
Նմանատիպ դիրքորոշում նոյեմբերի 8-ին հնչեցրել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նա ասել է, որ Ռուսաստանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու համար, հիմնական պայմանը դեռևս Կիևի ցուցաբերած «բարի կամքն» է։