Լավրովը հերքել է տեղեկությունները, թե ինքը Apple Watch է կրում
International newsՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից հետո, թե ինքը կրում է ամերիկյան Apple ապրանքանիշի խելացի ժամացույցներ, ասել է, որ նման գաջեթ չունի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հատկապես անգրագետների համար արժե բացատրել, որ ժամացույցը ոչ թե Apple-ի, այլ Huawei-ի արտադրության է»,- ասել է նա։
Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին հայտնվել, որ Լավրովն օգտագործում է ամերիկյան ընկերությունների գաջեթներ, որոնք թույլ են տալիս տեղեկություններ հավաքել սեփականատիրոջ մասին։