Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար
EconomicsԿոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը:
Google Pay վճարային համակարգի գործարկմամբ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առևտրի ու սպասարկման կետերում, անհպում գործարքներ ապահովող բանկոմատներում, այլև Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում. ֆիզիկական քարտի փոխարեն որպես վճարման միջոց կիրառվում է Կոնվերս Մոբայլ հավելվածին կամ Google Wallet-ին կցված վիրտուալ քարտը/քարտերը, ինչն ոլորտում թոքենացման ստանդարտների կիրառման լավագույն փորձառություններից է:
«Մենք ուրախ ենք Google Pay-ը ներկայացնել նաև Հայաստանում: Ներկայում այն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով վճարման արագ, հեշտ և անվտանգ միջոց է:»,- ասել է Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը՝ նշելով, որ ծառայությունը ակտիվացնելու համար հարկավոր է ընդամենը հավելվածին կցել վճարային քարտը:
«Կոնվերս Բանկը Google Pay-ի ներդրմամբ ընդլայնում է իր գործիքակազմը և անհպում վճարումների հնարավորություն ընձեռում Հայաստանում հասանելի բոլոր եղանակներով: Google Pay-ով գործարքների անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն Կոնվերս Մոբայլ Հավելվածի, այլև այդ համակարգի բազմաստիճան պաշտպանության համակարգի շնորհիվ:»,- ասել են Կոնվերս Բանկում:
Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Կոնվերս Մոբայլ հավելվածում ընտրել քարտը և այն մեկ հպումով կցել համակարգին: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. Բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին և վճարում կամ կանխիկացում իրականացնել:
Մանրամասների համար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: