Համածառայակցի արձակած կրակոցից մահացած զինվորը Սյունիքի մարզից է
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած շարքային 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։
Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։ Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: