ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Էդինբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուսանողների միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի օր, Հայաստան՝ Ռազմական բժշկի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1808-Ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) գրաֆ Գուդովիչի ռուսական բանակը մոտեցել է Երևանին և անհաջող գրոհել այն:
1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1861 – վախճանվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը։
1877 –ծնվել է դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր Մամիկոն Գևորգյանը։
1886 –ծնվել է բժիշկ, քաղաքական գործիչ Արտաշես Բաբալ յանը։
1891 –ծնվել է ճարտարապետ Տիրան Երկանյանը։
1892-իր ծննդյան օրը 52 տարեկան հասակում վախճանվել է բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1896 –ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արշալույս Արշարունին։
1904 –ծնվել է քիմիկոս- օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։
1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական բանակը առանց դիմադրության թողել է Շախտախտին և ամբողջ Շարուրը և միայն կանգնեցրել է թուրք-խորհրդային հարձակումը Դավալուի շրջանում։
1924 –ծնվել է գրականագետ Սերգեյ Սարինյանը։
1927 –ծնվել է գեղանկարիչ Առաքել Առաքել յանը։
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինուժի՝ ԿիչանՎաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում։ -ավարտվել են Հայաստանի զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձևավորման աշխատանքները։
2005-Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» և 16 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում:
2006- Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:
2011- Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԱՄՆ-ի 70-ամյա գործարար քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության մեղադրանքով։
2016-Խորհրդարանն ընդունել է հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ, որը հայտնի է նաև որպես «Հազար դրամների օրինագիծ»։
2020- պատերազմի առաջին օրվա ուղերձից հետո առաջին հրապարակային հայտարարությունն է արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Օնիկ Գասպարյանը նշել է, թե որոշ գործիչներ մեղադրանքներ են հնչեցնում, որ բանակը պետության ղեկավարին ոչ իրատեսական տվյալներ է ներկայացրել հակառակորդի կարողությունների վերաբերյալ, ինչը իրականությանը չի համապատասխանում։
ԱՇԽԱՐՀ
9 -ծնվել է Հռոմի կայսր Վեսպանսիանը։
1558 -Անգլիայի թագուհի, կաթոլիկ Մարի Թյուդորի մահից հետո գահ է բարձրացել նրա բողոքական քույրը՝ Ելիզավետա 1-ինը, որը եղել է թագավոր Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի աղջիկը։
1796 –վախճանվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։
1800 -ԱՄՆ-ի Կոնգրեսը առաջին անգամ հավաքվել է Վաշինգտոնում։
1853 -աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել շոգեֆրեգատների ճակատամարտ։
1855 -Աֆրիկայի հետազոտող Դեվիդ Լիվինգսթոնը դարձել է առաջին եվրոպացին, որը տեսել է Զամբեզի գետի վրա գտնվող 120 մետր բարձրությամբ ջրվեժը և այն անվանել է իր թագուհու անունով՝ Վիկտորիա ջրվեժ։
1858-վախճանվել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը։
1869 – բացվել է Սուեզի ջրանցքը, որը Միջերկրական ծովը կապել է Կարմիր ծովին։
1902 –ծնվել է ծագումով հունգարացի ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան Յուջին Վիգները։
1903– Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվել է Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, ըստ որի, Բոլիվիան Բրազիլիային է զիջել իր տարածքի մի մասը՝ որպես փոխհատուցում երկաթուղու և ջրմուղի կառուցման։
1913 - Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։
1917- բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավել են Յաֆֆան։
1917-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։
1920- Ղրիմը գրավվել է Կարմիր բանակի կողմից։
1929- վախճանվել է ամերիկացի գյուտարար Հերման Հոլերիթը։
1933 – ԱՄՆ-ը ճանաչել է Խորհրդային Միությունը։
1942 – ծնվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեն։
1944 –ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի դե Վիտոն։
1948 -«Ավրորա» հածանավը Պետերբուրգի ափամերձ Մեծ Նևկայում կանգնել է հավերժական կայանի։
1966 -գիշերը գրանցվել է «Լեոնիդ» մետեորային խմբի ամենամեծ մետեորային անձրևը, որը զգալի է եղել ԽՍՀՄ-ի արևել յան հատվածում և Հյուսիսային Ամերիկայում։
1978 -ԽՍՀՄ-ը հայտարարել է նեյտրոնային ռումբի հաջողված փորձարկման մասին։
1988- Բենազիր Բհուտտոն դարձել է Պակիստանի վարչապետ, որով իսկ դարձել է մուսուլմանական պետության առաջին կին ղեկավարը։
1997– Եգիպտոսի Լուքսոր քաղաքում «ալԳամմա ալ-Իսլամ» խմբավորման իսլամ ահաբեկիչների կողմից սպանվել է Լուքսորի հուշարձանները դիտող 58 արտասահմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվել են։
2001 -Աֆղանստանի նախկին նախագահ Բուհրաննուդին Ռաբբանին վերադարձել է Քաբուլ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հեռացվել էր պաշտոնից «Թալիբան» շարժման կողմից։
2003– Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով, որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվել է միասեռական անձնավորություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում