Արևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար
EconomicsԱրևային էներգիան թույլ է տվել Ասիայի 7 երկրների միայն 2022 թվականի առաջին կիսամյակում տնտեսել 34 միլիարդ դոլար։ «Ember Aniline» վերլուծական կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Թայլանդի, Հարավային Կորեայի և Ֆիլիպինների ծախսերը վառելիքի վրա և պարզել, որ միայն Չինաստանը խուսափել է 21 միլիարդ դոլար ծախսերից։
Ֆոտոէլեկտրական պանելները ծածկել են երկրի ամբողջ էներգասպառման 5 տոկոսը, Ճապոնիան տնտեսել է 5,6 միլիարդ դոլար՝ պինդ վառելիքի գնումների դիմաց արևային էներգիա օգտագործելով։ Հնդկաստանը հրաժարվել է 19,4 միլիոն տոննա ածխի գնումից և կարողացել տնտեսել 4,2 միլիարդ դոլար, և դա ընդամենը այս տարվա առաջին կիսամյակում։
Մասնագետները փաստում են, որ այս թիվը ոչ միայն կկրկնապատկվի, այլ շատ ավելին կլինի տարեկան կտրվածքով։ Հարկ է ընդգծել, որ Արևելյան Ասիայի զարգացած և զարգացող պետությունները բուռն գործունեություն են ծավալել արևային էներգիայի և էլեկտրակայանների կառուցման հարցում։
«Ասիայի երկրները ցույց են տվել, որ արևային էներգիայի արագ զարգացումը հնարավոր է, հրաշալի օրինակ ներկայացնելով նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի իրենց գործընկերների համար»,- նշել է «Ember Asia» ընկերության տնօրեն Ահմեդ Շահրան Էդիանտոն։ Արևային էներգիայի այս բուռն զարգացումը նաև լավ օրինակ է Հայաստանի համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», սակայն հարկ է, որ պետությունն ավելացնի արևային էլեկտրակայանների թիվը, ավելի մեծ ուշադրություն ցուցաբերի արևային վահանակների և մարտկոցների արտադրությանը, որպեսզի Հայաստանը ևս կարողանա զգալի գումարներ տնտեսել արևային էներգիայի վրա։