IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով
SocietyԳիտենք, որ շատ էիր սպասում այս նորությանը։ Շտապում ենք տեղեկացնել, որ IDBank-ի քարտապաններն այսուհետ ունեն հնարավորություն կատարելու վճարումներ Apple Pay-ով։
Եվ այսպես, Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է քո ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտիդ տվյալները և չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։
Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել Apple Pay-ով վճարում կատարելու համար։ Նախ՝ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Wallet» հավելված․ այն արդեն իսկ առկա է քո iPhone-ի մեջ, և ստիպված չես լինի լրացուցիչ հավելված ներբեռնել։
Այնուհետև հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա։ Սեղմի՛ր «Շարունակել», ապա սկանավորիր IDBank-ի քարտը կամ մուտքագրիր քարտի տվյալները ձեռքով՝ ավելացնելով IDBank-ի քո քարտը։
IDBank-ի քո քարտը Apple Pay-ին կցելու ևս մեկ՝ ավելի արագ տարբերակ կա։ Պարզապես պետք է մուտք գործես Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրես քեզ անհրաժեշտ քարտը, ներքևի հատվածից սեղմես «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները ևս մեկ անգամ ստուգելուց հետո համաձայնվի՛ր պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Մուտքագրիր կոդը, և վերջ․ պատրաստ է։ IDBank-ի քո քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։
Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի քո Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Ի դեպ՝ կախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից և կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաև քարտիդ PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն։ Դե իսկ քայլերի մանրամասն նկարագրությունը և Apple Watch-ով վճարման ձևը կարող ես տեսնել մեր կայքում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ