Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին
EconomicsՍև ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic և Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ՝ հնարավորություն տալով ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլև, համապատասխան ընտրության դեպքում, մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:
Բանկում մանրամասնել են, որ նոր առաջարկի շրջանակում՝ 25.11.22-28.11.22թթ Կոնվերս Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտեր կարելի է ստանալ սպասարկման տարեկան վճարի 50% նվազեցված արժեքով՝ քարտի գործողության ողջ ընթացքում, եթե դրանք պատվիրվեն Կոնվերս Մոբայլ հավելվածով: Հաճախորդները, որոնք չունեն Մոբայլ հավելված, կարող են այն ներբեռնել https://bit.ly/3tET4Nj հղումով:
Նշվել է նաև, որ առաջիկայում Բանկն իր քարտապանների համար հանդես կգա հետաքրքիր, նոր առաջարկներով ու խրախուսման արշավներով:
Մանրամասները՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: