ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել են հայ-թուրքական բանակցությունները. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ- ՀԱՅԱՍՏԱՆ
1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան Կայսրությունյում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.) Հենրի Մորգենթաուն, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:
1903- վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:
1904 – ծնվել է դերասանուհի Արուս Ասրյանը:
1906– ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը՝ Սոս Ալիխանյանը:
1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:
1912-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:
1913– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։
1920-սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի շուրջ:
1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:
1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը:
1966– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:
1990- վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
2004- Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռ այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:
2009- կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը. նախնական տվյալներով, խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:
2009 -սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:
2012-«Նաիրիտի» աշխատողներն իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև:
2020- ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն «իրենց է պատկանում»։ -երկամսյա դադարից հետո կառավարությունը նիստ է հրավիրել։
2021-Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ:
ԱՇԽԱՐՀ
1394 -Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:
1504 -վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:
1607 -ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով էլ կոչվում է հանրահայտ համալսարանը:
1812– սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ֆրանս- ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1894-ծնվել է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները:
1909 –ծնվել է հանրահայտ դրամատուրգ Էժեն Իոնեսկոն:
1917– ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։
1926- վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:
1939 -տեղի է ունեցել «Մայնիլ յան միջադեպը». ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:
1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թյորները:
1941 -վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլ յան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:
1942– տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։
1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:
1963– վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:
1976 -Նյու Մեխիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:
1981- վախճանվել է նիդերլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:
2003 -գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ավիալայները իրականացրել է իր վերջին թռիչքը:
2009 -սկսել է հեռարձակվել «Мир» հեռուստաալիքը:
2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում