Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
SocietyԿոնվերս Բանկի հաճախորդը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից անցկացված «VISA x FIFA World Cup Qatar 2022» արշավի հաղթողն է: Ուղիղ եթերում խաղարկությամբ նա շահել է Ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակչի ուղեգիր: Մրցանակը հանձնվել է հանդիսավոր պայմաններում՝ Visa համակարգի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով Visa-յի և Բանկի ներկայացուցիչներին՝ հաղթողը ասել է. «Կոնվերս Բանկից զանգը հաճելի անակնկալ էր ինձ համար. Հաճելի է, երբ առանց հավելյալ վճարումների՝ պարզապես կատարելով ամենօրյա գնումներ ու գործարքներ վճարային քարտով, ոչ միայն մասնակցում ես նման հետաքրքիր արշավների, այլև հաղթում»:
Նշենք, որ Կոնվերս Բանկը " Visa International" միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից:
Կոնվերս Բանկի Visa՝ այդ թվում թվային Visa Virtual քարտապանները օգտվում են, Բանկի ու այդ համակարգի առաջարկներից:
Իսկ տարբեր տարիներին իրականացված համատեղ արշավների շրջանակում Բանկի հաճախորդները ստացել են ՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10-ը ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար), 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր, 50 սպարտային նվեր, ինչպես նաև վերջին սերնդի հեռախոսներ, արժեքավոր նվերներ, օգտվել են գումարի վերադարձի հնարավորությունից:
Բանկում նշել են, որ համակարգի հետ գործակցության շրջանակում հետաքրքիր արշավներն ու առաջարկները լինելու են պարբերական: Դրանց մասնակցելու համար Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք Visa քարտ կարող եք պատվիրել այստեղ
Մանրամասների համար՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2022/09/29/Visa_FIFA_Campaign/, 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: