Ձերբակալվել է Նախիջևանի ֆինանսների նախարար Ալիևը
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Բաքվի շրջանային դատարանը քննում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ռզա օղլու Ալիևի դեմ քննիչի միջնորդությունը՝ Պետական անվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։
Ինչպես հայտնում է APA-ն, 2022 թվականի նոյեմբերի 26-ին Ռաֆայել Ալիևը կալանավորվել է 4 ամիս ժամկետով։
Ռաֆայել Ալիևը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և տարբեր ձևերով 144 միլիոն մանաթ պետական միջոցների յուրացման մեջ։
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարարի կալանավորման մանրամասները և ընթացքի մեջ գտնվող քրեական գործի արդյունքները ճշտվում են։
Նշենք, որ ավելի վաղ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային պետական կոմիտեում Պետական անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել, որի արդյունքում կոմիտեի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ենթարկվել են պատասխանատվության եւ ձերբակալվել։