Արևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում
EconomicsԱրևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում։ Շենսի նահանգի Լոնան գավառում մեկ տարի առաջ չինացիները արևային էլեկտրաէներգիայի արտադրության հսկայական ֆերրմա են ստեղծել։
186 հեկտար տարածքի վրա 210 հազար ֆոտոէլեկտրական վահանակներ են տեղադրել։ Նախկինում անմատչելի և գյուղատնտեսական նպատակների համար գրեթե անպիտան լեռնային տարածքը այժմ վերածվել է էներգիայի նոր աղբյուրների բազայի, որի շնորհիվ ավելացել են նաև տեղացի բնակիչների եկամուտները։
Միայն այս պահի դրությամբ 1500 մարդ մշտական աշխատանք է ստացել, իսկ գավառը ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայով, բացառապես այս մի էլեկտրակայանի միջոցով։
Շենսի նահանգի իշխանությունները հայտարարել են, թե առաջիկայում նոր տարածքներ են հատկացնելու արևային վահանակներ տեղադրելու համար։ Չինաստանը, ի տարբերություն այլ երկրների,մտադիր է հնարավորինս մինչև 2050 թվականը 100 տոկոսով ապահովել իր արտադրվող էլեկտրականությունը՝ բացառապես արևային և քամու էլեկտրակայանների միջոցով։
Հաշվի առնելով աշխատուժի և տեխնոլոգիաների համեմատաբար էժան լինելը Չինաստանի համար, կասկած չկա, որ այս նախագիծն էլ նրանք կիրականացնեն ամենայն մանրամասնությամբ և կհաջողեն։ Լեռնային անմատչելի և գյուղատնտեսութան ոչ նպաստավոր տարածքներ ունի նաև Հայաստանը, և դրանք էլ կարող է օգտագործել արևային վահանակներ տեղադրելու, սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև արտադրված էներգիան նույնիսկ արտահանելու ուղղությամբ։
Մեր երկրում, սակայն, ընդամենը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա ՝ «Սոլարոնը», առայժմ նույնիսկ ամենատարրական կարիքները չեն կարողանում ապահովել։