Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան
SocietyԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հարյուրավոր ընտանիքներ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում։
Արդեն մի քանի հարյուր ընտանիքներ վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Առաջիկա երկու տարվա ընթացքում մնացած տները նույնպես կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։
Արցախի Հանրապետության բնակչությունը առնվազն նախապատերազմյան ցուցանիշին հասցնելը կարևորագույն թիրախ է, և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելու են նոր ծրագրեր»։