«Համակեցության օրակարգն» են ուզում առաջ տանել. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում արևմտյան հայտնի կառույցների կողմից ֆինանսավորվող հայաստանյան կազմակերպությունների և քաղաքական ուժերի շրջանում։ Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող արևմտամետները նոր «ռասկլադ» ունեն՝ ակնհայտ ներքաղաքական ուղղվածությամբ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իրականացվող հատուկ քաղաքականության տիրույթում հստակ օրակարգ են սահմանել, որ համապատասխան ՀԿ-ների ու, այսպես կոչված, քաղհասարակության սեգմենտի ներկայացուցիչների կողմից կիրառվող «փափուկ ուժի» տակտիկային ավելի ուժեղ ընթացք հաղորդվի։
Մեր տեղեկություններով, այդ դաշտում գործող մի շարք կազմակերպությունների հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարզային ծրագրերին, ավելին՝ նախատեսվում է նոր սոցիալական փաթեթներ ներդնել մարզային համայնքներում, ի դեպ՝ ոչ մարզկենտրոններում։ Նույն աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում տարբեր տիպի «լղոզված» անվանումներ ունեցող համայնքային կենտրոններ են բացվելու, որոնց առաջ խնդիր է դրվելու աշխատել այն համայնքների հետ, որտեղ առավել շատ խոցելի ու սոցիալապես անապահով խմբեր կան։
Զուգահեռ հանձնարարված է էլ ավելի ակտիվ գործունեություն իրականացնել հատկապես սահմանամերձ գոտում, մասնավորաբար ժողովուրդների համերաշխության հետ կապված թեզեր տիրաժավորել։ Այս ամենն իրականացվում է համակեցության օրակարգ ներդնելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում