Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում կատարված մի շարք ավազակային հարձակումներ

Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչներ 1979թ. ծնված Արթուր Է.-ն և 1985թ. ծնված Գրիշա Մ.-ն: Գյումրիում և Վանաձորում հայտնաբերվել է հափշտակված իրերի մի մասը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ ավազակային հարձակումները կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979թ. ծնված Արթուր Է.-ն և 1985թ. ծնված Գրիշա Մ.-ն, իսկ հափշտակված իրերը թաքցվում են Կարեն Հ.-ի' Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանում: Դեկտեմբերի 4-ին, ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կումայրիի բաժին բերման են ենթարկել Արթուր Է.-ին և Գրիշա Մ.-ին: Վերջինս խոստովանել է, որ Վարդուշ Թ.-ի, Հայարփի Մ.-ի, Գեղեցիկ Մ.-ի և Մարո Վ.-ի նկատմամբ ավազակային հարձակումերը կատարել է ինքը՝ Արթուր Է.-ի հետ: Արթուր Է.-ի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Samsung GALAXY S5» բջջային հեռախոս, իսկ Կարեն Հ.-ի Վանաձոր քաղաքի բնակարանում 1 նոութբուք և 2 այլ բջջային հեռախոսներ, որոնց վերաբերյալ Գրիշա Մ.-ն հայտարարել է, որ ինքն է տվել հափշտակված իրերը Կարեն Հ.-ին' հետագայում վաճառելու նպատակով: Քննությունը շարունակվում է: Օգոստոսի 8-ին' ժամը 2.15-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկը, դանակի և ատրճանակի սպառնալիքով տանտիրուհու' Գեղեցիկ Մ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս բերանը և ձեռքերը կապելով' հափշտակել են առանձնապես խոշոր չափերի մոտ 4 000 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և 3000 դոլար գումար ու դիմել փախուստի: Սեպտեմբերի 13-ին' ժամը 3.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակչուհի Մարո Վ.-ի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել վերջինիս տուն, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով' գարեջրի ապակյա տարայով ու բռունցքներով բազմակի հարվածներ են հասցրել դեմքին, սավանի կտորով փակել Մարո Վ. -ի և նրա դստեր բերանը, ձեռքերն ու ոտքերը ու իրենց մոտ եղած դանակներով նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, դստերը բռնաբարելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափերի' մոտ 2 700 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, նոութբուք, պլանշետ, 3 բջջային հեռախոս, 80 000 դրամ գումար և հեռացել: Նոյեմբերի 24-ին' ժամը 3.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքում գտնվող, Հայարփի Մ.-ին պատկանող տնակ և նրա ու անչափահաս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով' բենզին են լցրել Հայարփի Մ.-ի դեմքին, կպչուն ժապավենով ու պարանով կապել են նրա ու որդու բերանը, ձեռքերը, դանակով վնասել են երեխայի ձեռքը, ապա տնակից հափշտակել են 2 409 000 դրամի գույք, դրամապանակ, համակարգիչ, 3 բջջային հեռախոս ու դիմել փախուստի: Նոյեմբերի 22-ին' ժամը 3.30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, դուռը կոտրելով, մտել են Գյումրի քաղաքում գտնվող, Վարդուշ Թ.-ին պատկանող տնակ , դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել նրան' պահանջելով դրամ և ոսկի, ինչից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, նոութբուք ու 10 000 դրամ:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor