ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արգելվել է ստրկությունը, պայթել է ռազմամթերք տեղափոխող նավ, ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ֆինլանդիա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, Էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 –վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1918- ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:
1956– վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։
1958- Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձոր։
1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:
1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը:
2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2011-Սամվել Նիկոյանը ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:
2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
2018-«Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին:
ԱՇԽԱՐՀ
1185 -վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին Էնրիկեշը:
1534– հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։
1741 -Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:
1771 -վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին, որը հանդիսանում է պաթանատոմիայի հիմնադիրը:
1778– ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է կոչվում գազային օրենքներից մեկը:
1779-վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:
1855- վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը՝ Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:
1865– ԱՄՆ-ում Սահմանադրությամբ արգելվել է ստրկությունը։
1892 –վախճանվել է ինժեներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը՝ Siemens AG ընկերության հիմնադիրը:
1912 -եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
1917-Ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1917– Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։
1922– Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1989 -տեղի է ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը, վիրավորվել է 14-ը:
1991-կազմավորվել են Ուկրաինայի ղինված ուժերը:
1997- Ռուսաստանի օդուժի ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել է 72 մարդ:
2000 -հայտնագործվել է պարբերական աղյուսակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին:
2017 -վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում