Համաշխարհային միտումները տանում են դեպի ամբողջովին արևային էներգիայի արտադրության
EconomicsԷներգիայի վերականգնվող աղբյուրների էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը առաջիկա 5 տարում կկրկնապատկվի՝ առաջ անցելով ածխային էլեկտրակայանների ցուցաբերած հզորություններից, այդ մասին ասվում է միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը նվիրված է վերականգնվող էներգետիկային։ Ներկայումս ակնկալվում է, որ վերականգնվող աղբյուրների համաշխարահային հզորությունը 2022-2027 թվականներին կաճի 2,4 տեռավատով, դա 85 տոկոսով ավելի արագ աճ է, քան նախորդ հնգամյակում և 30 տոկոսով ավելին է, քան կանխատեսվում էր ընդամենը 1 տարի առաջ,- ասվում է զեկույցում։
Վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևային էլեկտրակայանները, կդառնան աշխարհում խոշորագույն էներգիայի գեներացիայի աղբյուրը արդեն 2025 թվականին, իսկ տարբեր տեսակի էներգետիկաների համաշխարհային բալանսում նրա բաժինը 10 տոկոսային կետով կաճի նշված ժամանակահատվածում։ 2027 թվականին ակնկալվում է, որ ամբողջ համաշխարհային էներգետիկայի 38 տոկոսը կստացվի արևի և քամու ուժից։
Զեկույցի հեղինակները նշում են, թե առավելագույն աճը այդ ոլորտում ցուցադրելու են Չինաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, որոնք օգտագործում են ինչպես գործող օրենքները և շուկայի կարգավորման կանոնները, այնպես էլ նորերն են ստեղծում, ընդ որում էներգետիկ ճգնաժամի ֆոնին այդ գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսվում էր։ Եվ իսկապես, եվրոպայում արևային էլեկտրակայանների կառոցման տեմպերն այնպիսին են, որ փորձագետները այն արևային համաճարակ են անվանում։ Միացյալ Նահանգներում Կոնգրեսը պարբերաբար նորանոր օրենքներ է ընդունում՝ հնարավորություններ տալով և սուբսիդիաներ տրամադրելով արևային էլեկտրակայանների ստեղծման համար։ Հետ չեն մնում նաև Հնդկաստանն ու Չինաստանը՝ իրենց լայնածավալ տարածքներով։ Ըստ էության, համաշխարհային միտումները տանում են դեպի ամբողջովին արևային էներգիայի արտադրության։
Հայաստանն այս առումով չափազանց հետ է մնում և տեմպերը նույնիսկ լավատեսության հիմքեր չեն տալիս։ Մեր երկրում ընդամենը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի հզորությունները բավարար չեն, իսկ Հայաստանում արևային էներգիայի ընդհանուր ծավալը ողջ էներգետիկայի մեջ այս պահին կազմում է ընդամենը 9 տոկոս։
Մանե Մսրյան