ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ստորագրվել է միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուլղարիա, Հյուսիսային Մակեդոնիա՝ Ուսանողի օր, Ռումինիա, Ուզբեկստան՝ Սահմանադրության օր, Ֆինլանդիա՝ Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1496– վախճանվել է նշանավոր բնագետ– բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։
1810- Ոուս–թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Ախալքալակը։
1895- Կովկասի փոխարքան կարգադրել է հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։
1918 - Թիֆլիսում լույս է տեսել հայերեն «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը։
1919 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը։
1941 –ծնվել է թարգմանիչ Վազգեն Ամարյանը։
1955 –ծնվել է արձակագիր Լևոն Խեչոյանը։
1960 –ծնվել է քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանը։
1970– վախճանվել է խորհրդահայ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը։
1991- նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն։
2005- պաշտոնապես ուժի մեջ է մտել հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված ՀՀ Սահմանադրությունը:
2007-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ խստորեն քննադատել է երկրի իշխանություններին և պատասխանել նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքներին:
2009-շնչառական վիրուսային հիվանդությունների պատճառով դպրոցներում դադարեցվել են դասերը՝ համաձայն կրթության և գիտության նախարարի հրամանի։
2010-Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել:
2020-սոցհարթակներում քննարկման բուռն ալիք է բարձրացրել Արցախյան կարգավորման թեմայով Բելառուսի նախագահի և Հայաստանի 3-րդ նախագահի երկխոսության ձայնագրությունը, որում Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, թե ինքն է պատրաստ 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի վերջինը հրաժարվի 7 շրջանից:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 65 – ծնվել է հին հռոմեական նշանավոր գրող Հորացիուսը։
1723– ծնվել է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ Փոլ Անրի Հոլբախը, որը համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը։
1863 - չիլիական Լա-Կամպանա եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։
1903– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը՝ Հերբերտ Սփենսերը։
1922– ծնվել է գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռ Լյուսյեն Ֆրոյդը։
1930– ծնվել է ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մաքսիմիլիան Շելլը։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականները առաջին անգամ հրեաների ոչնչացման համար օգտագործել են թունավոր գազեր։ -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները ներխուժել են Թայլանդ, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հոնգկոկ։
1955 -Հաստատվել է ԵԽԽՎ-ի դրոշը, որը ներկայիս Եվրամիության դրոշն է։
1980 –վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը։
1987 - «Ֆիլադելֆիա Ֆլեյերզի» դարպասապահ Ռոն Հեկստոլը դարձել է առաջին դարպասապահը, որը գոլ է խփել հոկեյի Ազգային լիգայի խաղերում։
1987 -Վաշինգտոնում Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեյգանը ստորագրել են միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր։
1999 -Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման մասին համաձայնագիր։
2005- Չինաստանում ավարտվել է շոգու ուժի օգտագործումը, Ցզիտունյան երկաթուղում գծերից հանվել են բոլոր շոգեքարշերը։
2013 -ուկրաինական Եվրոմայդանի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ակտիվիստները Կիևում պատվանդանից հանել և ջարդել են Լենինի արձանը, Ուկրաինայում սկսվել է «լենինաթափությունը»։
2020-վախճանվել է ռուս զորահրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում