Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ հանել է իր առաջատար խաղացողներին
AnalysisԱրցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն ու նրա գործունեությունն այնպիսի ցնցումներ է առաջացրել Ադրբեջանի քաղաքական համակարգում, որ ալիևյան ռեժիմը նրանից դժգոհելու համար Մոսկվա է գործուղել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։
Վերջինս հայտարարել է, թե Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը քննարկել է նաև Ռուբեն Վարդանյանի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշումը։
«Պատրիարք Կիրիլի հետ զրույցում ես ասացի՝ ցավալի է, որ Մոսկվայից «Խանքենդի» (Ստեփանակերտի ադրբեջանական անունը-խմբ․) է ժամանել նոր մարդ, և այնտեղ նա ժողովրդին ռևանշիզմի կոչ է անում, իսկ Հայ եկեղեցու առաջնորդը աջակցում է այդ ամենին»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում պատմել է Փաշազադեն։
Անցած ամիս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հրապարակավ կշտամբել Ռուսաստանին ու պնդել, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։ Ադրբեջանական իշխանության ջղագրգիռ պահվածքը վկայում է հենց նրանց վախերը։ Ալիևյան վարչակազմը հրաշալի հասկանում է, որ կառավարչական լուրջ հմտություններ, Ռուսաստանում և արևմտյան երկրներում մեծ կապեր ունեցող Վարդանյանը մեծ գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար, խափանելու է Արցախը կլանելու Ալիևի ջանքերը: Ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ քարոզչական հարձակումների, քաղաքական քննադատությունների զգալի մասը ուղղված են հենց Ռուբեն Վարդանյանի դեմ։ Ի վերջո, եթե մտահոգված չլինեին, Փաշազադեի պես կերպարին հատուկ Մոսկվա չէին գործուղի՝ Արցախի պետնախարարից բողոքելու։
Սերինե Բադալյան