Հրատապ. Ինչ իրավիճակ է այս պահին Լաչինի միջանցքում
Society Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Ռուս խաղաղապահները սադրանքի հատվածում կենտրանացրել են նոր ուժեր: Տեսանյութում երևում է ինչպես են խաղաղապահ զորախմբի նոր ուժեր մոտենում տարածք: Ադրբեջանցի այսպես կոչված խաղաղապահները շարունակում են իրենց սադրանքը Լաչինի միջանցքում` երկկողմանի փակ պահելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ադրբեջանցիները 2 ավտոբուսով զինվորականների են բերել Լաչինի միջանցք:
Հիշեցնենք, որ սադրանքը հրահրվել է երեկ առավոտյան` ժամը 10:30-ի հատվածում: Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջել Վոլկովի հետ։ Նշվում է, թե նրանց ակցիան՝ ընդդեմ հանքավայրերի ապօրինի շահագործման։ Փաստ է, որ Ադրբեջանի նման բռնատիրական երկրում հնարավոր չէ նման ակցիաներ կազմակերպել առանց իշխանությունների հովանավորչության և սա հերթական սադրանքն է Բաքվի կողմից։
Արցախում հասունանում է հումանիտար ճգնաժամ: Մարդիկ չեն կարուղանում Հայաստանից Արցախ գնալ և հակառակը: Անհնարին է դարձել շտապ բուժօգնություն տրամադրելու համար Արցախի հիվանդանոցներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի հոսպիտալներ: