ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Խոշոր հրդեհ Ձմեռային պալատում, մահաբեր ջրհեղեղ Կարիբյան ծովի ափին․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բելառուս՝ Բելառուսական կինոյի օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1919-Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ մուսուլմանական ամբոխը, որի մեջ էին նաև Զանգեզուրից փախածները, հարձակվել են հայկական Ներքին Ակուլիս գյուղի վրա և սկսել սպանել հանդիպածներին, որով իսկ ստիպել են, որ կենդանի մնացածները փախչեն Վերին Ակուլիս:
1920- ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվել են։
1922- ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մելինե Համամջյանը:
1929- պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։
1974- վախճանվել է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:
1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:
2001-Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:
2010- Երևանի ավագանին քաղաքապետ է ընտրել «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին:
2015-հայ-ադրբեջանական շփման գծում գիշերը ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, սակայն թշնամին ստացել է հակահարված և արդյունքում ծանր կորուստներ կրել:
ԱՇԽԱՐՀ
1273- վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալեդդին Ռումին:
1525 -վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պերլուջի Պալեստրինը:
1770 - ծնվել է գերմանացի կոմպոզիտոր է Լյուդվիգ վան Բեթհովենը:
1778 - ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:
1797 -ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:
1837 -Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:
1857 -վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12 բալանոց սանդղակը:
1887 - ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:
1903- Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:
1907- վախճանվել է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլ յամ Կելվինը:
1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցկացվել է մարդահամար:
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սիրտ ծոցում տեղի է ունեցել առաջին ծովամարտը Ֆիլիպ Վիանի գլխավորած անգլիական և Անժելո Նիկանոյի ղեկավարած իտալական նավատորմերի միջև:
1973 -ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են Boeing 707 օդանավը, ապա, գրավելով գերմանական Boeing 737 ինքնաթիռը, թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին: Ընդհանուր զոհվել է 34 անձ:
1989- FOX հեռուստաընկերության կողմից առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1993 -կազմավորվել է Major League Soccer»-ը (MLS), որը ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան է:
1998- ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1999- Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000-ից մինչև 30 000 մարդ:
2011 -վախճանվել է ԿԺԴՀ (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում