ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը, արտոնագիր է տրամադրվել պնևմատիկ անիվների համար․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական (ազգային) անվտանգության օրգանների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս - բարիտոն Ստեփան Եգիզարովը:
1920- Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում: –ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:
1922- հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն: - ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանը:
1934– վախճանվել է արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:
1962 - վախճանվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:
1988– ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը. երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կառվարենց, խոսքերի հեղինակ՝ Շառլ Ազնավուր:
1992-ստեղծվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է «Ադրբեջանում փախստականներին արտակարգ միջազգային օգնություն տրամադրելու մասին» թիվ 48114 որոշումը:
2005-Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:
2006- սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը:
2007-Շվեյցարիայի Դաշնային տրիբունալը ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
2016-Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։
2021-Ադրբեջանցիները մեծ շուքով լցակայան են բացել Գորիս-Կապան ճանապարհահատվածում:
ԱՇԽԱՐՀ
1408 -մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է Ռուսաստանի՝ մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը:
1522 -ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալ յերները ամրոցը հանձնել են օսմանական զորքերին: 1738 -ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:
1792 -սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:
1879 -Թոմաս Ալվա Էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:
1880– տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որն Առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1883 -Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:
1892 -Սիրակուզա (Նյու Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:
1901 -ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը, որը հանդիսանում է էլեկտրաստատիկ գեներատորի հայտնագործողը:
1924 - իննամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:
1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:
1963 -առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:
1968– վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբել յան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:
1984 - վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:
1987 -«Վեկտոր» տանկերի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:
1989 -սկսվել է «Just Cause» օպերացիան. դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:
1996– վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:
1996 - NeXT ընկերությունը միավորվել է Apple Computer ընկերության հետ, սկսվել է MacOSX-ի մշակումը:
1999 –Մակաու կղզին հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:
1999 -վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը:
2002 - վախճանվել է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում