ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ 28 տարի անց կրկին բացվել են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882- ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Սարիղամիշի ճակատամարտը, որի արդյունքում կանգնեցվել է թուրքական հարձակումը:
1915 -ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։
1941- վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:
1972- վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։
1991- Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատար։
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։
2006-հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:
2011- Գյումրի - Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ - Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ է ստացել 11 մարդ։
2020- Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ:
2021- Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն են հայտնել և քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
ԱՇԽԱՐՀ
1666 -վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։
1723 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ Կարլ Ֆրիդրիխ Աբելը։
1800 - Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։
1857 -Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։
1872 -ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը՝ ԲՑԺ-ի՝ հակատուբերկուլ յոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։
1858- ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:
1876 -ծնվել է իտալացի գրող, բանաստեղծ, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին։
1885 -Իտո Հիրոբումին դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը։
1894- սկսվել է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, որը մեղադրվել է Գերմանական Կայսրության օգտին լրտեսելու մեջ:
1911 -ծնվել է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի սիրողական աստղագետ Գրոուտ Ռեբերը։
1917 -հիմնադրվել է ԴԻՆ-ը (գերմաներեն Deutsches Institut fur Normung), որը ISO ստանդարտացման գերմանական կազմակերպություն է և ISO-ի ազգային օրգանը։
1919- ԱՄՆ-ից ԽՍՀՄ է արտաքսվել մոտ 250 մարդ, որոնք կասկածվել են բոլ շևիկների հետ կապի մեջ:
1920 -Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՕԷՌԼՕ-ի պլանը։
1944 -ստեղծվել է Վիետնամի ազգային բանակը, որպեսզի դիմադրություն լինի Ճապոնիայի կողմից Վիետնամի օկուպացմանը։
1978 -ԽՍՀՄ-ում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլոն իրականացրել է իր առաջին սպանությունը։
1987 -հերոինի գերդոզավորումից Նիկկի Սիկսը վերապրել է կլինիկական մահ, որը ոգեշնչել է նրան գրել «Kickstart My Heart» երգը։
1989- Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները 28 տարի անց կրկին բացվել են՝ հայտարարելով երկու Գերմանիաների վերամիավորումը։
2001- ծնվել է առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:
2007 -ֆրանսիական «Ariane 5» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել առաջին աֆրիկական արհեստական արբանյակը։
2009 -Սերբիան ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել։
2014 -վախճանվել է բլ յուզ և ռոք ժանրերի անգլիացի երգիչ Ջո Քոքերը։
2015- ԱՄՆ-ում գաղտնազերծվել են ԽՍՀՄ-ի, Արևել յան դաշինքի և Չինաստանի վրա մասսայական ատոմային հարվածներ հասցնելու նշանակետերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում