Ռուբեն Վարդանյանը կանխել է սիրախաղերը Ադրբեջանի հետ. Բայրամովի տարօրինակ հայտարարությունը
PoliticsՄոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Բայրամովը անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին.
«Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Նա խանգարում է վերաինտեգրմանը։ Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական տեղաշարժեր»,-հավելել է Բայրամովը։
Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նախքան Վարդանյանի Արցախ մեկնելը գործող ղեկավարությունը Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես Բայրամովն է նշել, «լավ» շփումներ են ունեցել, երկկողմ ինտեգրացիոն պրոցես է ընթացել։
Ըստ էության, Ռուբեն Վարդանյանի` պետնախարար դառնալով, կամ, ըստ էության, Արցախի ղեկավարումը դե ֆակտո ստանձնելով, խաղաքարտեր են խառնվել, Արցախը բառացիորեն փրկելով Ադրբեջանին փափուկ ուժով բռնակցումից։ Ըստ ամենայնի` այստեղ պետք է փնտրել պատճառը, թե ինչու է Վարդանյանը հավասարապես հարվածներ ստանում թե հայկական, թե ադրբեջանական կողմերից։
Իսկ թե ինչու են այս անսամբլին միանում հայաստանյան որոշակի ընդդիմադիր շրջանակներ` մնում է ենթադրել։