Նոր տեղեկություններ. ինչ են ասել ռուս խաղաղապահները շրջափակված արցախցիներին
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչները արցախցի ցուցարարներին ասել են, որ դեկտեմբերի 26-ին պետք է վերջնականապես լուծվի միջանցքի հարցը: Տելեգրամյան ալիքների համաձայն՝ ասել են, որ ճանապարհին անցակետ չի լինելու, իսկ թե ինչ նկատի ունեն՝ Բերձորի միջանցքի հարցի վերջնական լուծում ասելով, դեռ հայտնի չէ։ Արցախցիները ռուս խաղաղապահների հետ խսելուց հետո որոշել են վերադառնալ Ստեփանակերտ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում խաղաղ բողոքի ակցիա է իրականացվել՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով: Արցախցիները քայլերթ են իրականացրել՝ դեպի Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից: