Ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի. սպասվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում՝ 33 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, նշում է հեռուստաալիքը։ Նահանգի այս հատվածում առատ ձյունը շարունակվում է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի ավելի շատ զոհերի։ Ձնաբքի հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։