Եվրոպան էներգիան ստանալու է ճանապարհների ծածկույթից
EconomicsԳերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները ընդհանուր 800 հազար կմ ճանապարհներ ունեն։ Այդ ենթակառուցվածքները ցանկանում են օգտագործել վերականգնվող էներգիայի գերերացման համար։ Այժմ փորձարկումները սկսվել են Նիդեռլանդներում։ Էնթովենի համալսարանը նոր նախագիճ է սկսել «Ռոլինգ սոլար» անվանումով և ցանկանում են հատուկ ճանապարհային ծածկույթ կիրառել երկար ճանապարհների վրա, որոնք թույլ կտան ոչ միայն անվտանգ դարձնել այդ ճանապարհները, այլ նաև դրանք կվերածեն արևային էներգիայի, այսինքն նույնիսկ 1 սմ տարածքը ցանկանում են օգտագործել էներգիայի արտադրության համար։
Ճանապարհների ծածկույթը արևային հատուկ վահանակների վերածելու ծրագիրը բավական երկար է իրականացվում Եվրոպայում, սակայն ուկրաինական պատերազմի վերսկսելու և եվրոպական էներգետիկ խնդիրներին զուգահեռ այդ ծրագրին նոր թափ է հաղորդվել։
Նախագծի ղեկավար Ստեյն Վերկելենը հայտարարել է, թե սա չափազանց օգտակար որոշում է էներգետիկ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը 6 միլիոն եվրո է, որից 2 միլիոն 8 հարյուր հազարը տրամադրվել է Եվրամիության տարածքային զարգացման հիմնադրամից։ Սկզբնական փուլում առնվազն մտադիր են մինչև 2025 թվականը 15 կմ ճանապարհ վերածել էներգիայի աղբյուրի, իսկ արդեն հաջողության դեպքում Եվրամիությունը մտադիր է մի քանի միլիարդ դոլար հատկացնել նախ Հյուսիսային Եվրոպայի ճանապարմների, ապա և Եվրամիության մնացած երկրների ճանապարների ծածկույթի փոխման համար։
Սա հնարավորություն կտա օգտագործել գրեթե ամբողջ տարածքը Եվրամիության, իսկ արտադրվող էներգիան թույլ կտա նույնիսկ արտահանել։
Մեր երկրի համար նման նախագիծն իհարկե շռայլություն և երազանք է թվում։ Հայաստանում, որտեղ կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», նույնիսկ անիմաստ է առաջիկա տասնամյակներում խոսել նման նախագծի իրականացման մասին։ Այդուհանդերձ Եվրոպայում հաջողելու դեպքում հնարավոր կլինի այդ նախագիծը նաև բերել Հայաստան։
Սերինե Բադալյան