Փոփոխություններ՝ արտարժույթի առքուվաճառքի դեպքում
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։
«Այսպիսով, 2023 թվականի հունվարի 14-ից բանկերի կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնելիս հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա հաճախորդին նույնականացնող վավերապայմանների (հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը) առկայությունը պարտադիր է 100,000 ՀՀ դրամի շեմը գերազանցող գործարքների դեպքում՝ նախկին 400,000 ՀՀ դրամի փոխարեն։
Փոփոխության արդյունքում բոլոր մասնագիտացված անձանց համար (բանկեր, վարկային կազմակերպություններ, փոխանակման կետեր) սահմանվել է միասնական մոտեցում»,-նշվում է ԿԲ հայտարարության մեջ։