20-ամյա ՊՆ ծառայող է վիրավորվել
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արգամ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Կանիաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակայն գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաղդասարյանի գլխավորւթյամբ։