Քիչ առաջ Արցախի ամբողջ տարածքում խափանումներ են եղել
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը հերթական ահաբեկչական ակտն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ։
Քիչ առաջ Արցախի ամբողջ տարածքում խափանվել է ինտերնետ կապը։
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է Հայաստան-Արցախ միակ էլեկտրագծի վթարի պատճառով, Արցախի էլեկտրամատակարարումը իրականացվում է խափանումներով։ Ադրբեջանը չի թույլատրում հայ մասնագետներին նորոգել էլեկտրագիծը, որը անցնում է ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող տարածքով։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 32-րդ օրն է՝ ԱՀ-ում նկատվում է պարենամթերքի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ։