Հրթիռը հարվածել է բնակելի շենքերից մեկին. կա առնվազն 5 զոհ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ուժերը հունվարի 14-ին երկրորդ անգամ հրթիռակոծել են Ուկրաինայի բնակավայրերը:
Մասնավորապես՝ Դնեպր քաղաքում հրթիռը հարվածել է բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, կան մոտ 30 վիրավորներ, նրանց թվում՝ 6 երեխաներ:
Ինչպես նշել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը՝ քաղաքի այդ թաղամասում ամբողջությամբ անջատվել են էլեկտրականությունը և կենսաապահովման համակարգերը: Գիշերը շենքի բնակիչներին կռունկների միջոցով տարհանել են:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինան պատրաստվում է քրեական գործ հարուցել՝ պատերազմի օրենքները և կանոնները խախտելու հոդվածով: