Չես կարող Պուտինին բռնապետ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես համարում․ Թանկյանը՝ Ֆոն դեր Լայենին
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«System Of a Down» ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը թվիթերի իր միկրոբլոգում քննադատական գրառում է արել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին։
«Ֆոն դեր Լայեն, չես կարող ռուսական նավթը դուրս մղել ադրբեջանաթուրքական ռուսական նավթով առանց կեղծավորության, ինչպես չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես համարում։
Ալիևի բանակը գլխատել ու բռնաբարել է մարդկանց»,-այս կերպ Թանկյանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահի գրառումն այն մասին, որ ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի դեկտեմբերին համաձայնեցված 18 մլրդ մակրոֆինանսական աջակցության առաջին 3 մլրդ եվրոն։