Եվրոպայում գազի գները 1000 մետր խորանարդի դիմաց իջել են 600 դոլարից ցածր
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Եվրոպայում գազի բորսայական գները արագացրել են անկման տեմպերը՝ հասնելով մոտ 3%-ի և 2021 թվականի օգոստոսի 31-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց իջել են 600 դոլարից ցածր։
TTF ինդեքսի փետրվարյան ֆյուչերսները (Եվրոպայի ամենամեծ հանգույցը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել են 728,6 դոլարով (+0,2%): Րոպեներ առաջ դրանց արժեքը նվազել է մինչև 599 դոլար (-3,2%)։ Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա՝ ուրբաթ օրվա հաշվարկային գնի վրա՝ հազար խորանարդ մետրի դիմաց 727,1 դոլար։