«Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր»․ «Գարուն ա» ֆիլմը՝ Մադրիդի կինոփառատոնին (լուսանկարներ)
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմն այս անգամ ներկայացված է եղել Մադրիդի կինոփառատոնին՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, իսկ անցյալ տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոնների և բազմաթիվ մրցանակներ շահել։
Հիշեցնենք, որ ֆիլմն էկրաններ է բարձրացել 2022 թվականի մարտի 1-ին։ Ֆիլմը պատմում է արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում փոփոխվող ճակատագրերի, ընտանիքի, սիրո և հայրենիքի գերագույն արժեք լինելու մասին։