Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի, այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։
Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։
«Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների փոխանցած տվյալներն առ այն, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներն օգտագործվել են եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները»,- ասել է Լավրովը։
Ավելին՝ այստեղ