Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է տվել
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին անսպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն այլեւս ուժ չունի ղեկավարելու երկիրը։ Արդերնը նախատեսում է պաշտոնից հեռանալ փետրվարի սկզբին, հայտնում է DW։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ջասինդա Արդերնը խոստովանել է, որ որպես վարչապետ աշխատանքի վեց տարիները ծանր են եղել իր համար։ Այժմ նա այլեւս պաշտոնին մնալու եւ նոր ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հնարավորություն չի տեսնում իր համար։ «Ես գիտեմ, որ քաղաքական գործիչները մարդիկ են։ Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, քանի դեռ կարող ենք։ Իսկ հետո գալիս է ժամանակը։ Եվ ինձ համար այն եկել է»,- ասել է Արդերնը։
Ջասինդա Արդերնի վարչապետության ժամանակ Նոր Զելանդիայում տեղի են ունեցել Քրայսչերչի ահաբեկությունները, երկրաշարժեր, քաղաքական եւ տնտեսական ճգնաժամեր եւ կորոնավիրուսի համավարակը։ Արդերնի խոսքով՝ նա հեռանում է ոչ այն պատճառով, որ իր աշխատանքը դժվար է իր համար, այլ որովհետեւ «ուրիշներն այս պաշտոնում կկարողանան ավելիին հասնել»։ 42-ամյա քաղաքական գործիչն ասել է, որ նախատեսում է ժամանակը նվիրել քառամյա դստերը եւ ամուսնանալ իր բազմամյա գործընկերոջ՝ Քլարկ Գեյֆորդի հետ։